National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին  հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:

Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների  համար ճանաչողական այց է կազմակերպվում Ռուսաստանի եւ Բելառուսի  այն տարածքներ, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարության եւ «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել է 20 աշակերտ, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետեւ գնացքով կուղեւորվեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում  նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է պատանիներին` խորհուրդ տալով այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների  եւ  մեծ ավանդի մասին: «Հիշեք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի եւ հենց այդ զգացումներով էլ ընկերացեք ձեր տարեկիցների հետ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով նախագիծը կարեւորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու եւ պատկերացում կազմելու մեր հերոսական պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:

Խոսելով ծրագրին իրենց մասնակցությունից` աշակերտները նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղեւորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ եւ շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:

Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հիշատակի գնացք»` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am